воскресенье, 15 мая 2011 г.

ԱՆԴՈՒԼ ու ԱՆԲԻՐՏ ՄԱՐԴԿԱՆՑ

Բավ է, ժողովուրդ, բամբասեք իմ, սրա, նրա ու այլոց մասին: Մի պահ մտածեք, որ այդ բամբասանքները կարող են մարդուն հունից հանել: Բավ է, մի բան անելուց առաջ մտածեք, մի խառնվեք այլոց գործերին: Ով չի մեկնում գործուղման, ով չի բացակայում քաղաքից, գալիս եմ, մնաց ընդամենը մի քանի ժամ....Բայց երբ գամ.......

воскресенье, 8 мая 2011 г.

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ....

Չգիտեմ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները որ իրավունքներն են պաշտպանում, արդյոք տեղյակ են նրանք ինչ է կատարվում սրճարաններում: Երևանի "Բալկոն" գարեջրատուն-սրճարանի մասին է խոսքը, Ամիրյան փողոցի վրա է գտնվում: Անորակ գարեջուր, ու երբ բողոքում ես, ասում են հաշվի կառնենք, մեզնից չի: Հետո երբ բողոքի ու առաջարկությունների գրիքն ես ուզում, ժպտում են, ասում են ` կբերենք.....ու այդպես էլ չբերեցին  այդ գիրքը: Հա, քիչ մնայի մոռանայի. ընկերներիցս մեկը հավանեց եփած խեցգետինը: Բայց վերջում պարզվեց, որ պատվիրել ենք ըստ մենյուի` 350 դրամանոց խեցգետին, բայց հաշիվը փակելուց մեկ խեցգետնի արժեքը 750 դրամ էր: Ինչ արած,սա է մեր իրականությունը, գարեջուր, 6 հատ խեցգետին ու ....հաշիվը 8700 դրամ: ՀԴՄ կտրոն տրվեց, բայց  "թեյավճար"  /չայեվոյ/ չթողեցինք: Հաստատ չէր հասնում.....Մտածել է պետք, պարոնայք

воскресенье, 1 мая 2011 г.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԸ, ՇՆՈՐՀԱՎՈՐ

Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի տոնը...
Բայց շնորհավորանքեր չեղան: Համենայդեպս, ես ոչ մի պաշտոնավորի շնորհավորական ուղերձը չլսեցի: Գուցե ուշադիր չեմ եղել: Միայն լրատվամիջոցներն են թեթև անդրադարձել ու վերջ...Համաձայն եմ, աշխատանք քիչ կա, բայց ամեն մեկը իր հերթին ինչ-որ աշխատանք անում է, ուրեմն բոլորիս տոնն է. Շնորհավոր ու թող Հայաստանում բոլորը աշխատանք ունենան՝ բարձր աշխատավարձով, որ փոքրերը չասեն՝ "Մամ, բա փող ունես, որ առնում ես պաղպաղակ": Թող պաղպաղակ էլ առնեն, հագուստ էլ, խաղալիք էլ....
ՇՆՈՐՀԱՎՈՐ....

воскресенье, 24 апреля 2011 г.

Դեր-Զորում հայի ոսկորներ են վաճառում

Մասնագիտությամբ  մանկավարժ կապանցի Լիդա Դավթյանի երբեմնի երազանքը կարող էր շատերին տարօրինակ թվալ: Նա շատ էր ցանկանում լինել Դեր-Զորում: “Հպարտությամբ, մի քիչ էլ տխրությամբ կարող եմ ասել, որ 2 անգամ եղել եմ Դեր-Զորում”,-ասում է տիկին Լիդան, ով անցած տարի նույնպես Դեր-Զորում էր: Դեռ 1968թ-ին, երբ ընդամենը 14 տարեկան էր, ապրիլի 23-ի լույս 23-ի  գիշերը եղբոր ու ընկերոջ հետ թռուցիկներ էր փակցրել իրենց թաղամասում: “Ծովից ծով Հայաստան” էին գրել, նկարել, սրանով ցանկացան հիշեցնել, որ հայի պայքարը դեռ ավարտված չէ: Իհարկե, միայն տարիներ հետո, երբ այլևս արգելված չէր Եղեռնի մասին խոսել՝ խոստովանեց, որ ինքն էր նախաձեռնության հեղինակը:    Իսկ առաջին անգամ Դեր-Զորում եղել է 1996թ-ին, մասնակցել է Մարգատեի մատուռի բացման արարողությանը, որը կառուցված է նահատակների ոսկորների վրա:“Ես անցա այն ողջ  ճանապարհով,  որով անցել են Եղեռնի զոհերը ու զարմացած եմ, թե ինչպես են նրանցից ոմանք կենդանի մնացել: Մինչեւ 60 աստիճան ջերմաստիճան, անջուր մի տափաստան”,-վերհիշում է Լիդա Դավթյանը: Դեր-Զորի հողերի մեջ նա ոսկորներ է գտել ու զարմանքը մեծ է եղել, երբ մի արաբ մոտեցել է եւ առաջարկել գնել “հայի ոսկոր”:  
Հայ մանկավարժը արաբին բացատրեց, որ իր արարքը սրբապղծություն է, ու արաբը առանց որևէ պայմանի այդ ոսկորը տվեց: Սկսվեց ամենաբարդ գործընթացը՝ ոսկորների գենետիկական ստուգում, որից հետո միայն թույլատրվեց դրանք տեղափոխել Հայաստան: Լինելով ծննդով կապանցի, տիկին Լիդան ոսկորները հատուկ արարարողակարգով թաղեց Կապանում կառուցված Եղեռնի զոհերի հուշահամալիրում:“Հիմա հպարտ եմ, որ իմ հայրենակիցները գալիս են այստեղ, ծաղիկներ դնում, խնկարկում, իմանում, որ այստեղ զոհերի ոսկորներն են թաղված, որ դրանք մեր նախնիների մասունքներն են “,-ասում է զրուցակիցս:Լիդա Դավթյանի խոսքով, Դեր-Զոր փոքրիկ քաղաքը  Եփրատի երկու ափերին կառուցված եւ կամրջով իրար է միացած: Այստեղ  շատ մեծ հայկական եկեղեցական համալիր կա ու  ապրիլի 24-ը Դեր-Զորում հայերի օր են  համարում:“Հուզված անցնում էի կամուրջը, ու քիչ մնաց մեքենայի տակ ընկնեի: Ոստիկանը սաստեց վարորդին, բայց ես բացատրեցի, որ իմ մեղքն էր, արաբ ոստիկանը ասաց՝ տիկին, էսօր հայերի օրն է, դուք սգացեք, նաև համոզված եղեք հաղթանակում”,-պատմում է Լ. Դավթյանը:
Արմեն Դավթյան, Կապան

четверг, 14 апреля 2011 г.

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ Jnews-ի դասընթացի մասնակիցներին

Ողջունում եմ Jnews-ի դասընթացի այս խմբի մասնակիցներին, մաղթում աշխատանքային եռուն օրեր, ակտիվ հանգիստ ու անմոռանալի պահեր.....
Բարևներ բոլորին, ես Ձեզ հետ եմ

четверг, 7 апреля 2011 г.

ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ....

Տպագիր մամուլը հայտնվել է օրենքի ծուղակում: Այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեցին «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Առաջին թերթի դեմ հայցով դատարան է դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, իսկ երկրորդի դեմ՝ անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Այսօրվա մամուլի ասուլիսին մեկ անգամ ևս համոզվեցիքն, որ լրագրողների համերաշխության մասին օրենքը գործում է` անկախ միմյանց նկատմամբ ունեցած հայացքներից կամ զգացմունքներից: Մի հալի ենք, մի ընտանիքից չենք: ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ....

вторник, 5 апреля 2011 г.

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀն ԸՆԴԴԵՄ «ՀՐԱՊԱՐԱԿ»-Ի

Պատերազմ մամուլին

 

«ՀՐԱՊԱՐԱԿ» ԱՆԿԱԽ ՕՐԱԹԵՐԹԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Պարզապես աննկուն մարտիկի պայքարի ոգի է ցուցաբերում ՀՀ երկրորդ նախագահը մամուլի դեմ ձեռնարկված արշավում: Մենք երրորդն ենք նրա թիրախների շարքում: Սակայն ամեն անգամ այդ պայքարը նոր ձեւեր ու դրսեւորումներ է ստանում: «Հրապարակի» դեմ ուղղված հայցադիմումն օրինակ՝ մի նորամուծությամբ է հարստացվել՝ ոչ միայն 6 միլիոն դրամի պահանջ, այլեւ արգելանք թերթի գույքի ու դրամական միջոցների նկատմամբ: Դե եթե դատարանն իր օգտին է աշխատում՝ ինչո՞ւ ոչ: Այնպես որ, հարգելի ընթերցող, «Հրապարակ» անկախ օրաթերթի հետագա գոյությունը վտանգի տակ է:

понедельник, 4 апреля 2011 г.

ՀԵՐԹԱԿԱՆԸ. Ամոթ է պարզապես...

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Սրա համար, իբր, հիմք է հանդիսացել «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը: Մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել նաեւ «Հրապարակ» օրաթերթի գույքի եւ բանկային հաշիվների վրա: Մանրամասներին կանդրադառնանք հաջորդիվ:

воскресенье, 3 апреля 2011 г.

ՈՆՑ ԵՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ

Բարև, ոնց եք...
Ինչ կա-չկա մեր ու ձեր աշխարհում, սեր, կարոտ, թշնամանք...թե դեռ մարդկային որակները պահեք, ժողովուրդ ջան, էսօր կանք, վաղը չէ.....

суббота, 2 апреля 2011 г.

Մեդալակիր նախարարը

Մեդալակիր նախարարը

ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթը սպառվում է արագ

Զարմանալի է, երբ ասում են, որ տպագիր մամուլի ժամանակները անցել են: Ինչ-որ տեղ ես էլ եմ հավատում դրան, զարգանում ենք, գնում ենք դեպի 21-րդ դար: Բայց արի ու տես, որ ժամը 10-ի սահմաններում արդեն դժվար է թերթի կրպակներից ձեռք բերել "ՀՐԱՊԱՐԱԿ" օրաթերթի գոնե մեկ օրինակ: Չկա ու չկա...Թերթավաճառները ասում են, որ շուտ է սպառվում, գուցե կրպակներ առաքվող քանակը ավելացնեն: Այսօր, ապրիլի 2-ին, Ավանի 3 կրպակում չկար, Մաշոտցի պողոտայի 3 կրպակում չկար....Ուրեմն տպագիր մամուլ կարդում են դեռ.....Բա , հարազատս....տենց բաներ .....

пятница, 1 апреля 2011 г.

ԲԱՐԻ ԵՂԵՔ

Եվ ինչը ուզում մեկը մյուսից, երբ մի բարի լույսից աշխարհը ավելի բարի է դառնում....
Համո Սահյանի խոսքերը փորձեցի հիշել, բայց չկարողացա.... Կարևորը ԲԱՐԻ ԼԻՆԵՆՔ... ու հասկանանք, որ մարդ մի անգամ է վայելում երկրային կյանքը...Ներենք իրար ու հանդուրժող լինենք, թքած ունեցեք մանր-մունր երևույթների վրա......

среда, 30 марта 2011 г.

ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՆ ՊԱՀԱՊԱՆ....

Հոգևորական իմ ընկերները ինձ ասում են, որ սնահավատ եմ, կամ ավելի շուտ թվացյալ հավատացյալ: Չգիտեմ, որն եմ, սակայն շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են նախորդ "Առողջ եղեք, անզոր մի եղեք" հրապարակմանը: Սիրելի ընկերներ, հարգելի ծանոթ-անծանոթներ, ընդունեցի ձեր կարեկցանքը, զգացված եմ: Բայց հեգնողներին մի խորհուրդ` առողջությունը կատակ բան չի, որ "կայֆավատ" անեն: Դա լուրջ խնդիր է, ու ես հիմա համոզվեցի, որ եթե ԱՌՈՂՋ լինես, ամեն ԻՆՉ կունենաս: Նախկինում, մտածում էի, որ ՓՈՂՆ է որոշողը: Չէ, ժողովուրդ ջան, սիրելիներս, Աստված չանի, որ ինձ պատող ցավը ձեզ ել պատի, ու....իմացեք, ես սիրում եմ բոլորին, անկախ իմ նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Առողջ եղեք ու խաղաղ, բարի եղեք, ու հանեք ձեր միջից չարի սերմերը....

вторник, 29 марта 2011 г.

Ինտերնետից օգտվողները մեղավո±ր են




Երկուշաբթի, ժամը 17-ի-19.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Ինտերնետային ծառայությունների կենտրոններից օգտվող սպառողները հազիվ էին կարողանում բացել ու օգտվել իրենց ցանկացած կայքերից: Մասնավորապես, Ամիրյան փողոցի վրա գտնվող կենտրոններից մեկում զգուշացրեցին, որ կապը լավ չի, քանի որ վթար կա: Վթարը, բնականաբար իրենցից կախված չէր, այլ ընդհանուր, համահայաստանյան է: Թերևս զարմանալի է, որ սպառողների «նյարդերը սղոցող ու տանջող կապի դեպքում», նրանցից գանձվեց նույն գումարը` մեկ ժամը 400 դրամ: Ավելի լավ չէր, չաշխատեին, քան խաբեին մարդկանց: Հետաքրքիր է, ո±վ է պատասխանատու այս դեպքում:  Ի դեպ, այդ ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը հասցրեց տարածել, որ Հայաստանի սահմաններից դուրս երկու արտաքին կապուղիների անկման պատճառով «ԱրմենՏել»-ի «Hi-Line»-ի բաժանորդների որոշ մասը զրկված է ինտերնետից: Վրաց մասնագետները հավաստիացրել են, որ վերականգման աշխատանքները կտևեն մոտ 2 ժամ:

понедельник, 28 марта 2011 г.

ԱՌՈՂԱՌՈՂՋ ԵՂԵՔ, ԱՆԶՈՐ ՄԻ ԵՂԵՔ.....

Գիտեք, մեր օրերում դժվար է ասենք համակերպվել այն բանին, որ դու հիվանդ ես: Հիվանդ` գուցեև անբուժելի, գուցե բուժելի, քանի որ բժիշկները փողերդ են կորզում ու...հույս տալիս: Ու այդ վիճակում քեզ չեն հետաքրքրում ո'չ Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղը, ո'չ  Ռաֆֆի Հովհնանիսյանի հացադուլը, ո'չ էլ  իշխանությունների խրատներն ու խոստումները: Այդ վիճակում, դու ուզում ես հավատալ, որ դեռ ապրելու ես, որ դեռ գործեր ունես անելու, որ դու գոնե` եթե ոչ ուրիշներին, ապա ՔԵԶ պետք ե'ս, պե'տք: Հա', գիտեմ, մեկուսանալը չի փրկում, դա միայն մի պահ է: Խմելը` առավել ևս: Բուժում ես ստանում, ու հնարավոր է փրկվես: Չէ', չէ' գուցե խմես, հարբես ու...երանության գիրկն ընկնես: Վայ, մոռացել էի` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կա: Բայց ինքնասպան լինելով, ասում են դժոխք կընկնես: Գոնե երկնային կյանքում ԴՐԱԽՏՈՒՄ ապրեմ: Բարդ է կյանքը, ելքը`....չեմ տեսնում, այս պահին միայն բժշկներիդ նշանակած սրսկումներն են ու դեղերը: Հա,  մեկ էլ` Աստծուն աղոթելը: Աստված ՄԵԾ է ու ԲԱՐԻ, ԱՍՏՎԱԾ ամենազորն է...
Է, չգիտեմ, ինչ անեմ, խճճվել եմ այս զորեղ աշխարհի իմ անզոր անկյունում.....Դե, հե'րն էլ անիծած, ճակատագիր է, դառը ճակատագիր....միայն թե թունելի վերջում գոնե լույսի մի կայծ երևա......դեռ երիտասարդ եմ..
Опубликовать сообщение
...

суббота, 19 марта 2011 г.

Է, աշխա~րհ, աշխա~րհ

Չգիտեմ, ինչու ենք այսքան քաղաքականացված, մի փոքրիկ գյուղ՝ Կաղնուտ անունով, 81 ընտրող...ու ծեծկռտուք, կաշառք, ընտրողի առևանգում, նույնիսկ՝ սպառանալից SMS լրագրողին: Այն մարդուն, ով փորձել է իր գործը անել, պարզել իրավիճակը, գուցե նաև զգոնության ազդակ լիներ նրա հեռախոսազանգը թեկնածուներին: Չէ', եղբայր ի'մ, փոխվել է ամեն ինչ, բոլորը մեղավոր են ամեն ինչում: Հետո ինչ իշխանական կոալիցիայից են թեկնածուները, հետո ինչ, որ չի բացառվում 2012թ. ԱԺ ընտրություններում միասնական ցուցակով մասնակցեն: Հիմա ուրիշ է, ի զեն, ակն ընդ ական, հիմա պետք է հաղթանակ, հիմա անձերի խնդիր է: Վերևները էլի թող հաշտ ու խաղաղ լինեն, թող իրար հետ թեյեն ու կոալիցիոն հուշագրի տեքստեր մոգոնեն: Մեկ է, ներքևներում իրար ուտելու են ու չեն էլ հասկանալու ինչի համար, ում է պետք հաղթանակը: ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՚՚.....Մարդս մարդ լինի ու ամեն ինչ անցնի անցնցում....

Սպառնացող SMS

 

суббота, 12 марта 2011 г.

Իմ բանջարը քո հանճարին վնա՞ս է


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպմանը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը առաջարկ-խնդրանքով դիմեց փոխվարչապետին` թույլատրելու Ագարակում ԶԱԳՍ բացել: Ա.Գևորգյանը ասաց, որ ստացել է քաղաքապետի պաշտոնական նամակը, բայց նպատակահարմար չի գտնում Ագարակում ԶԱԳՍ ունենալը:

четверг, 10 марта 2011 г.

Վե՞րջ տպագիր մամուլին

Ալավերդու «Անկյուն՝ գումարած երեք» հեռուստաընկերության լրագրող Մարիաննա Պեպանյանը երեք օր է՝ իր բլոգում ակտիվ գործունեություն է ծավալում: Սրան, ըստ լրագրողի, նպաստեց Աղվերանում օրեր առաջ կայացած դասընթաց-ճամբարը:

среда, 9 марта 2011 г.

Վթարը այս անգամ էլ շրջանցեց էլցանցի տնօրենի շենքը

Սյունիքի մարզկենտրոնի Դավիթ-Բեկ թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ որոշել են դիմել դատարան` «Հայէլցանցեր»-ի «Տաթև» մասնաճյուղի կողմից հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի անջատման պատճառով փոխհատուցում ստանալու համար:

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ…

Կանանց ու գեղեցկության միամսյակը նոր է մեկնարկել: Սյունեցի տղամարդիկ, սակայն, դժգոհ են միամսյակից, մասնավորապես Մարտի 8-ից ու Ապրիլի 7-ից: «Ծաղիկներն ահավոր թանկանում են, գոնե էժան լինեն, որ հեշտ պրծնենք»,-ասում են նրանք:
Չնայած ծաղկի խանութների առատությանն ու տրտունջներին, Սյունիքի մարզկենտրոնում երեկ օրվա վերջին համարյա ծաղիկ չկար: Համեմատաբար թանկ գները ծաղկավաճառները բացատրում են այն հանգամանքով, որ դեռ ջերմոցների ծաղիկներն են

суббота, 5 марта 2011 г.

ՎԹԱՐ ԿԱՊԱՆՈՒՄ~ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ

Մարտի 5-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Կապանի Ճարտարագիտական համալսարանի մոտ տեղի է ունեցել ավտովթար:

Lurik

Խեղճ հզորների երկիրը
Մարտի 14-ին Մատենդարանի հարակից տարածքում նախատեսվում է անցկացնել «Հզոր ապագա» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ հաստատվելու են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը:

«Լինել յուրաքանչյուր հայի կողքին` անկախ սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից, հայի կողքին` հայի համար»,- նոր կազմավորվող կուսակցության ծրագրի հիմքում այս գաղափարն է:

Նախաձեռնող խմբի ղեկավար Արկադի Կիրակոսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում այլ մանրամասներ չցանկացավ հրապարակել:

«Հիմնադիր համագումարից հետո ամեն ինչ կասվի: Շտապել պետք չէ: Գիտեմ, դժվար է, բայց կարևորը մարդկային ռեսուրներն են, որ ունենք: Մեծամասամբ էլ երիտասարդներ են»,-ասաց Ա. Կիրակոսյանը:

Վերջինս ծննդով գյումրեցի է, ավարտել է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: «Ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ կուսակցություն է լինելու «Հզոր ապագան»» հարցին Ա. Կիրակոսյանը ասաց, որ հնարովորինս անկախ են աշխատելու:

Իհարկե, եթե ստացվի, կայանան, մասնակցելու են եկող տարի կայանալիք Աժ ընտրություններին:

Նախաձեռնող խումբը մարտի 9-ին պաշտոնապես դիմելու է Երևանի քաղաքապետարանին` Մատենադարանի մոտ համագումարը անցկացնելու թույլտվություն ստանալու համար: