четверг, 10 марта 2011 г.

Վե՞րջ տպագիր մամուլին

Ալավերդու «Անկյուն՝ գումարած երեք» հեռուստաընկերության լրագրող Մարիաննա Պեպանյանը երեք օր է՝ իր բլոգում ակտիվ գործունեություն է ծավալում: Սրան, ըստ լրագրողի, նպաստեց Աղվերանում օրեր առաջ կայացած դասընթաց-ճամբարը:

Այն կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն` Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության Սոցիալական փոխակերպումների ծրագրի (Matra) ու ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Մարիաննան ու մյուս մասնակիցները համոզվեցին, որ ապագան նոր մեդիաներինն է: Ինչպես են փոխակերպվում մեդիաները, ինչպե՞ս ստեղծել բլոգ, ինչպե՞ս արդյունավետ աշխատել սոցիալական կայքերում, թվային լրագրություն, ո՞րն է նոր եւ ավանդական մեդիաների տարբերությունը, լրագրողական էթիկա: Այս եւ նմանատիպ թեմաներ քննարկվեցին:  Փորձագետներ  Արթուր Պապյանն ու Իվան Զասուրսկին (Մոսկվա) փորձեցին նաեւ գործնականում զարգացնել լրագրողների հմտությունները:
Նույնիսկ տնային առաջադրանք էին տալիս: Կարեւորն օպերատիվությունն է ու ընթերցող ունենալը: «Այլընտրանքային մեդիա-միջոցների առումով փորձում ենք զարգացնել լրագրողների գիտելիքները, կարողությունները եւ հմտությունները, ինչը կնպաստի մարզերում ԶԼՄ-ների գործունեության ակտիվացմանը»,- համոզված է ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանը: Առաջին խմբում Սյունիքից, Գեղարքունիքից, Շիրակից ու Լոռիից եկած լրագրողներն էին: Նմանատիպ մեկ դասընթաց-ճամբար էլ նախատեսված է ապրիլին: Այս անգամ կընդգրկվեն այլ մարզերի ներկայացուցիչներ: Նախագծի շրջանակներում կստեղծվի մեկ ընդհանուր էլեկտրոնային ազատ ռեսուրս` մարզային լրագրողների համար: Սա, ինչպես կարծում են կազմակերպիչները, հետագայում մարզային իրադարձություններին վերաբերող նորությունների հարթակ կդառնա:
Ծրագրի պատասխանատուների կարծիքով, գործող լրագրողներից բացի, նոր մեդիա-մեթոդներին պետք է տիրապետեն նաեւ ուսանողները: Անցած հոկտեմբերին այդ առումով դասընթաց էր կազմակերպվել  հանրապետության պետական եւ ոչ պետական 8 բուհերի լրագրության ֆակուլտետների դասախոսների համար:

Комментариев нет:

Отправить комментарий