Հատուկ «ՋեյՆյուզի» համար
Նման հաղորդագրություն «Առավոտի» թղթակցի հեռախոսին եկավ այն բանից հետո, երբ նա որոշեց չորեքշաբթի զրուցել գյուղապետի երկու թեկնածուների հետ՝ պարզելու նախընտրական իրավիճակը: ԲՀԿ թեկնածու Կարեն Փարամազյանը առանց նախապայմանի հեռախոսով պատասխանել էր լրագրողի հարցերին, սակայն որոշ ժամանակ անց փորձել էր հետ զանգել լրագրողի համարին, բայց հեռախոսը չէր պատասխանել: Սողոմոնյանը հավաստիացնում է, որ զբաղված լինելու պատճառով չի կարողացել պատասխանել Փարամազյանի զանգերին:
Անպատասխան զանգերին հետևել է սպառնալից հաղորդագրությունը։ Միջադեպի մասին ԲՀԿ Կապանի տարածքային կառույցին տեղյակ պահելուց հետո նոր, գյուղապետի թեկնածու Փարամազյանը ներողություն է խնդրել լրագրողից, խոստովանելով, որ այս օրերին շատ են զանգում՝ «այլևայլ բաներ ասում» և այս զանգը նրան նույնպես կասկածելի է թվացել:
Թեպետ գյուղապետի թեկնածուները կոալիցիոն կուսակցությունների անդամ են, այնուամենայնիվ նախընտրական կրքերը Կաղնուտ գյուղում լարված են անցնում: Գյուղում կա ընդամենը 83 ընտրող, որից մեկ ձայնի կորուստը մեկի համար կարող է հաղթանակ ապահովել հակառակորդ թեկնածուին:
Комментариев нет:
Отправить комментарий