Բավ է, ժողովուրդ, բամբասեք իմ, սրա, նրա ու այլոց մասին: Մի պահ մտածեք, որ այդ բամբասանքները կարող են մարդուն հունից հանել: Բավ է, մի բան անելուց առաջ մտածեք, մի խառնվեք այլոց գործերին: Ով չի մեկնում գործուղման, ով չի բացակայում քաղաքից, գալիս եմ, մնաց ընդամենը մի քանի ժամ....Բայց երբ գամ.......
воскресенье, 15 мая 2011 г.
воскресенье, 8 мая 2011 г.
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ....
Չգիտեմ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները որ իրավունքներն են պաշտպանում, արդյոք տեղյակ են նրանք ինչ է կատարվում սրճարաններում: Երևանի "Բալկոն" գարեջրատուն-սրճարանի մասին է խոսքը, Ամիրյան փողոցի վրա է գտնվում: Անորակ գարեջուր, ու երբ բողոքում ես, ասում են հաշվի կառնենք, մեզնից չի: Հետո երբ բողոքի ու առաջարկությունների գրիքն ես ուզում, ժպտում են, ասում են ` կբերենք.....ու այդպես էլ չբերեցին այդ գիրքը: Հա, քիչ մնայի մոռանայի. ընկերներիցս մեկը հավանեց եփած խեցգետինը: Բայց վերջում պարզվեց, որ պատվիրել ենք ըստ մենյուի` 350 դրամանոց խեցգետին, բայց հաշիվը փակելուց մեկ խեցգետնի արժեքը 750 դրամ էր: Ինչ արած,սա է մեր իրականությունը, գարեջուր, 6 հատ խեցգետին ու ....հաշիվը 8700 դրամ: ՀԴՄ կտրոն տրվեց, բայց "թեյավճար" /չայեվոյ/ չթողեցինք: Հաստատ չէր հասնում.....Մտածել է պետք, պարոնայք
воскресенье, 1 мая 2011 г.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԸ, ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի տոնը...
Բայց շնորհավորանքեր չեղան: Համենայդեպս, ես ոչ մի պաշտոնավորի շնորհավորական ուղերձը չլսեցի: Գուցե ուշադիր չեմ եղել: Միայն լրատվամիջոցներն են թեթև անդրադարձել ու վերջ...Համաձայն եմ, աշխատանք քիչ կա, բայց ամեն մեկը իր հերթին ինչ-որ աշխատանք անում է, ուրեմն բոլորիս տոնն է. Շնորհավոր ու թող Հայաստանում բոլորը աշխատանք ունենան՝ բարձր աշխատավարձով, որ փոքրերը չասեն՝ "Մամ, բա փող ունես, որ առնում ես պաղպաղակ": Թող պաղպաղակ էլ առնեն, հագուստ էլ, խաղալիք էլ....
ՇՆՈՐՀԱՎՈՐ....
Բայց շնորհավորանքեր չեղան: Համենայդեպս, ես ոչ մի պաշտոնավորի շնորհավորական ուղերձը չլսեցի: Գուցե ուշադիր չեմ եղել: Միայն լրատվամիջոցներն են թեթև անդրադարձել ու վերջ...Համաձայն եմ, աշխատանք քիչ կա, բայց ամեն մեկը իր հերթին ինչ-որ աշխատանք անում է, ուրեմն բոլորիս տոնն է. Շնորհավոր ու թող Հայաստանում բոլորը աշխատանք ունենան՝ բարձր աշխատավարձով, որ փոքրերը չասեն՝ "Մամ, բա փող ունես, որ առնում ես պաղպաղակ": Թող պաղպաղակ էլ առնեն, հագուստ էլ, խաղալիք էլ....
ՇՆՈՐՀԱՎՈՐ....
воскресенье, 24 апреля 2011 г.
Դեր-Զորում հայի ոսկորներ են վաճառում
Մասնագիտությամբ մանկավարժ կապանցի Լիդա Դավթյանի երբեմնի երազանքը կարող էր շատերին տարօրինակ թվալ: Նա շատ էր ցանկանում լինել Դեր-Զորում: “Հպարտությամբ, մի քիչ էլ տխրությամբ կարող եմ ասել, որ 2 անգամ եղել եմ Դեր-Զորում”,-ասում է տիկին Լիդան, ով անցած տարի նույնպես Դեր-Զորում էր: Դեռ 1968թ-ին, երբ ընդամենը 14 տարեկան էր, ապրիլի 23-ի լույս 23-ի գիշերը եղբոր ու ընկերոջ հետ թռուցիկներ էր փակցրել իրենց թաղամասում: “Ծովից ծով Հայաստան” էին գրել, նկարել, սրանով ցանկացան հիշեցնել, որ հայի պայքարը դեռ ավարտված չէ: Իհարկե, միայն տարիներ հետո, երբ այլևս արգելված չէր Եղեռնի մասին խոսել՝ խոստովանեց, որ ինքն էր նախաձեռնության հեղինակը: Իսկ առաջին անգամ Դեր-Զորում եղել է 1996թ-ին, մասնակցել է Մարգատեի մատուռի բացման արարողությանը, որը կառուցված է նահատակների ոսկորների վրա:“Ես անցա այն ողջ ճանապարհով, որով անցել են Եղեռնի զոհերը ու զարմացած եմ, թե ինչպես են նրանցից ոմանք կենդանի մնացել: Մինչեւ 60 աստիճան ջերմաստիճան, անջուր մի տափաստան”,-վերհիշում է Լիդա Դավթյանը: Դեր-Զորի հողերի մեջ նա ոսկորներ է գտել ու զարմանքը մեծ է եղել, երբ մի արաբ մոտեցել է եւ առաջարկել գնել “հայի ոսկոր”:
Հայ մանկավարժը արաբին բացատրեց, որ իր արարքը սրբապղծություն է, ու արաբը առանց որևէ պայմանի այդ ոսկորը տվեց: Սկսվեց ամենաբարդ գործընթացը՝ ոսկորների գենետիկական ստուգում, որից հետո միայն թույլատրվեց դրանք տեղափոխել Հայաստան: Լինելով ծննդով կապանցի, տիկին Լիդան ոսկորները հատուկ արարարողակարգով թաղեց Կապանում կառուցված Եղեռնի զոհերի հուշահամալիրում:“Հիմա հպարտ եմ, որ իմ հայրենակիցները գալիս են այստեղ, ծաղիկներ դնում, խնկարկում, իմանում, որ այստեղ զոհերի ոսկորներն են թաղված, որ դրանք մեր նախնիների մասունքներն են “,-ասում է զրուցակիցս:Լիդա Դավթյանի խոսքով, Դեր-Զոր փոքրիկ քաղաքը Եփրատի երկու ափերին կառուցված եւ կամրջով իրար է միացած: Այստեղ շատ մեծ հայկական եկեղեցական համալիր կա ու ապրիլի 24-ը Դեր-Զորում հայերի օր են համարում:“Հուզված անցնում էի կամուրջը, ու քիչ մնաց մեքենայի տակ ընկնեի: Ոստիկանը սաստեց վարորդին, բայց ես բացատրեցի, որ իմ մեղքն էր, արաբ ոստիկանը ասաց՝ տիկին, էսօր հայերի օրն է, դուք սգացեք, նաև համոզված եղեք հաղթանակում”,-պատմում է Լ. Դավթյանը:Արմեն Դավթյան, Կապան
четверг, 14 апреля 2011 г.
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ Jnews-ի դասընթացի մասնակիցներին
Ողջունում եմ Jnews-ի դասընթացի այս խմբի մասնակիցներին, մաղթում աշխատանքային եռուն օրեր, ակտիվ հանգիստ ու անմոռանալի պահեր.....
Բարևներ բոլորին, ես Ձեզ հետ եմ
Բարևներ բոլորին, ես Ձեզ հետ եմ
четверг, 7 апреля 2011 г.
ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ....
Տպագիր մամուլը հայտնվել է օրենքի ծուղակում: Այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեցին «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Առաջին թերթի դեմ հայցով դատարան է դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, իսկ երկրորդի դեմ՝ անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Այսօրվա մամուլի ասուլիսին մեկ անգամ ևս համոզվեցիքն, որ լրագրողների համերաշխության մասին օրենքը գործում է` անկախ միմյանց նկատմամբ ունեցած հայացքներից կամ զգացմունքներից: Մի հալի ենք, մի ընտանիքից չենք: ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ....
вторник, 5 апреля 2011 г.
Подписаться на:
Сообщения (Atom)


