среда, 30 марта 2011 г.

ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՆ ՊԱՀԱՊԱՆ....

Հոգևորական իմ ընկերները ինձ ասում են, որ սնահավատ եմ, կամ ավելի շուտ թվացյալ հավատացյալ: Չգիտեմ, որն եմ, սակայն շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են նախորդ "Առողջ եղեք, անզոր մի եղեք" հրապարակմանը: Սիրելի ընկերներ, հարգելի ծանոթ-անծանոթներ, ընդունեցի ձեր կարեկցանքը, զգացված եմ: Բայց հեգնողներին մի խորհուրդ` առողջությունը կատակ բան չի, որ "կայֆավատ" անեն: Դա լուրջ խնդիր է, ու ես հիմա համոզվեցի, որ եթե ԱՌՈՂՋ լինես, ամեն ԻՆՉ կունենաս: Նախկինում, մտածում էի, որ ՓՈՂՆ է որոշողը: Չէ, ժողովուրդ ջան, սիրելիներս, Աստված չանի, որ ինձ պատող ցավը ձեզ ել պատի, ու....իմացեք, ես սիրում եմ բոլորին, անկախ իմ նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Առողջ եղեք ու խաղաղ, բարի եղեք, ու հանեք ձեր միջից չարի սերմերը....

вторник, 29 марта 2011 г.

Ինտերնետից օգտվողները մեղավո±ր են




Երկուշաբթի, ժամը 17-ի-19.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Ինտերնետային ծառայությունների կենտրոններից օգտվող սպառողները հազիվ էին կարողանում բացել ու օգտվել իրենց ցանկացած կայքերից: Մասնավորապես, Ամիրյան փողոցի վրա գտնվող կենտրոններից մեկում զգուշացրեցին, որ կապը լավ չի, քանի որ վթար կա: Վթարը, բնականաբար իրենցից կախված չէր, այլ ընդհանուր, համահայաստանյան է: Թերևս զարմանալի է, որ սպառողների «նյարդերը սղոցող ու տանջող կապի դեպքում», նրանցից գանձվեց նույն գումարը` մեկ ժամը 400 դրամ: Ավելի լավ չէր, չաշխատեին, քան խաբեին մարդկանց: Հետաքրքիր է, ո±վ է պատասխանատու այս դեպքում:  Ի դեպ, այդ ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը հասցրեց տարածել, որ Հայաստանի սահմաններից դուրս երկու արտաքին կապուղիների անկման պատճառով «ԱրմենՏել»-ի «Hi-Line»-ի բաժանորդների որոշ մասը զրկված է ինտերնետից: Վրաց մասնագետները հավաստիացրել են, որ վերականգման աշխատանքները կտևեն մոտ 2 ժամ:

понедельник, 28 марта 2011 г.

ԱՌՈՂԱՌՈՂՋ ԵՂԵՔ, ԱՆԶՈՐ ՄԻ ԵՂԵՔ.....

Գիտեք, մեր օրերում դժվար է ասենք համակերպվել այն բանին, որ դու հիվանդ ես: Հիվանդ` գուցեև անբուժելի, գուցե բուժելի, քանի որ բժիշկները փողերդ են կորզում ու...հույս տալիս: Ու այդ վիճակում քեզ չեն հետաքրքրում ո'չ Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղը, ո'չ  Ռաֆֆի Հովհնանիսյանի հացադուլը, ո'չ էլ  իշխանությունների խրատներն ու խոստումները: Այդ վիճակում, դու ուզում ես հավատալ, որ դեռ ապրելու ես, որ դեռ գործեր ունես անելու, որ դու գոնե` եթե ոչ ուրիշներին, ապա ՔԵԶ պետք ե'ս, պե'տք: Հա', գիտեմ, մեկուսանալը չի փրկում, դա միայն մի պահ է: Խմելը` առավել ևս: Բուժում ես ստանում, ու հնարավոր է փրկվես: Չէ', չէ' գուցե խմես, հարբես ու...երանության գիրկն ընկնես: Վայ, մոռացել էի` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կա: Բայց ինքնասպան լինելով, ասում են դժոխք կընկնես: Գոնե երկնային կյանքում ԴՐԱԽՏՈՒՄ ապրեմ: Բարդ է կյանքը, ելքը`....չեմ տեսնում, այս պահին միայն բժշկներիդ նշանակած սրսկումներն են ու դեղերը: Հա,  մեկ էլ` Աստծուն աղոթելը: Աստված ՄԵԾ է ու ԲԱՐԻ, ԱՍՏՎԱԾ ամենազորն է...
Է, չգիտեմ, ինչ անեմ, խճճվել եմ այս զորեղ աշխարհի իմ անզոր անկյունում.....Դե, հե'րն էլ անիծած, ճակատագիր է, դառը ճակատագիր....միայն թե թունելի վերջում գոնե լույսի մի կայծ երևա......դեռ երիտասարդ եմ..
Опубликовать сообщение
...

суббота, 19 марта 2011 г.

Է, աշխա~րհ, աշխա~րհ

Չգիտեմ, ինչու ենք այսքան քաղաքականացված, մի փոքրիկ գյուղ՝ Կաղնուտ անունով, 81 ընտրող...ու ծեծկռտուք, կաշառք, ընտրողի առևանգում, նույնիսկ՝ սպառանալից SMS լրագրողին: Այն մարդուն, ով փորձել է իր գործը անել, պարզել իրավիճակը, գուցե նաև զգոնության ազդակ լիներ նրա հեռախոսազանգը թեկնածուներին: Չէ', եղբայր ի'մ, փոխվել է ամեն ինչ, բոլորը մեղավոր են ամեն ինչում: Հետո ինչ իշխանական կոալիցիայից են թեկնածուները, հետո ինչ, որ չի բացառվում 2012թ. ԱԺ ընտրություններում միասնական ցուցակով մասնակցեն: Հիմա ուրիշ է, ի զեն, ակն ընդ ական, հիմա պետք է հաղթանակ, հիմա անձերի խնդիր է: Վերևները էլի թող հաշտ ու խաղաղ լինեն, թող իրար հետ թեյեն ու կոալիցիոն հուշագրի տեքստեր մոգոնեն: Մեկ է, ներքևներում իրար ուտելու են ու չեն էլ հասկանալու ինչի համար, ում է պետք հաղթանակը: ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՚՚.....Մարդս մարդ լինի ու ամեն ինչ անցնի անցնցում....

Սպառնացող SMS

 

суббота, 12 марта 2011 г.

Իմ բանջարը քո հանճարին վնա՞ս է


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպմանը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը առաջարկ-խնդրանքով դիմեց փոխվարչապետին` թույլատրելու Ագարակում ԶԱԳՍ բացել: Ա.Գևորգյանը ասաց, որ ստացել է քաղաքապետի պաշտոնական նամակը, բայց նպատակահարմար չի գտնում Ագարակում ԶԱԳՍ ունենալը:

четверг, 10 марта 2011 г.

Վե՞րջ տպագիր մամուլին

Ալավերդու «Անկյուն՝ գումարած երեք» հեռուստաընկերության լրագրող Մարիաննա Պեպանյանը երեք օր է՝ իր բլոգում ակտիվ գործունեություն է ծավալում: Սրան, ըստ լրագրողի, նպաստեց Աղվերանում օրեր առաջ կայացած դասընթաց-ճամբարը:

среда, 9 марта 2011 г.

Վթարը այս անգամ էլ շրջանցեց էլցանցի տնօրենի շենքը

Սյունիքի մարզկենտրոնի Դավիթ-Բեկ թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ որոշել են դիմել դատարան` «Հայէլցանցեր»-ի «Տաթև» մասնաճյուղի կողմից հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի անջատման պատճառով փոխհատուցում ստանալու համար:

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ…

Կանանց ու գեղեցկության միամսյակը նոր է մեկնարկել: Սյունեցի տղամարդիկ, սակայն, դժգոհ են միամսյակից, մասնավորապես Մարտի 8-ից ու Ապրիլի 7-ից: «Ծաղիկներն ահավոր թանկանում են, գոնե էժան լինեն, որ հեշտ պրծնենք»,-ասում են նրանք:
Չնայած ծաղկի խանութների առատությանն ու տրտունջներին, Սյունիքի մարզկենտրոնում երեկ օրվա վերջին համարյա ծաղիկ չկար: Համեմատաբար թանկ գները ծաղկավաճառները բացատրում են այն հանգամանքով, որ դեռ ջերմոցների ծաղիկներն են

суббота, 5 марта 2011 г.

ՎԹԱՐ ԿԱՊԱՆՈՒՄ~ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ

Մարտի 5-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Կապանի Ճարտարագիտական համալսարանի մոտ տեղի է ունեցել ավտովթար:

Lurik

Խեղճ հզորների երկիրը
Մարտի 14-ին Մատենդարանի հարակից տարածքում նախատեսվում է անցկացնել «Հզոր ապագա» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ հաստատվելու են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը:

«Լինել յուրաքանչյուր հայի կողքին` անկախ սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից, հայի կողքին` հայի համար»,- նոր կազմավորվող կուսակցության ծրագրի հիմքում այս գաղափարն է:

Նախաձեռնող խմբի ղեկավար Արկադի Կիրակոսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում այլ մանրամասներ չցանկացավ հրապարակել:

«Հիմնադիր համագումարից հետո ամեն ինչ կասվի: Շտապել պետք չէ: Գիտեմ, դժվար է, բայց կարևորը մարդկային ռեսուրներն են, որ ունենք: Մեծամասամբ էլ երիտասարդներ են»,-ասաց Ա. Կիրակոսյանը:

Վերջինս ծննդով գյումրեցի է, ավարտել է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: «Ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ կուսակցություն է լինելու «Հզոր ապագան»» հարցին Ա. Կիրակոսյանը ասաց, որ հնարովորինս անկախ են աշխատելու:

Իհարկե, եթե ստացվի, կայանան, մասնակցելու են եկող տարի կայանալիք Աժ ընտրություններին:

Նախաձեռնող խումբը մարտի 9-ին պաշտոնապես դիմելու է Երևանի քաղաքապետարանին` Մատենադարանի մոտ համագումարը անցկացնելու թույլտվություն ստանալու համար: