воскресенье, 24 апреля 2011 г.

Դեր-Զորում հայի ոսկորներ են վաճառում

Մասնագիտությամբ  մանկավարժ կապանցի Լիդա Դավթյանի երբեմնի երազանքը կարող էր շատերին տարօրինակ թվալ: Նա շատ էր ցանկանում լինել Դեր-Զորում: “Հպարտությամբ, մի քիչ էլ տխրությամբ կարող եմ ասել, որ 2 անգամ եղել եմ Դեր-Զորում”,-ասում է տիկին Լիդան, ով անցած տարի նույնպես Դեր-Զորում էր: Դեռ 1968թ-ին, երբ ընդամենը 14 տարեկան էր, ապրիլի 23-ի լույս 23-ի  գիշերը եղբոր ու ընկերոջ հետ թռուցիկներ էր փակցրել իրենց թաղամասում: “Ծովից ծով Հայաստան” էին գրել, նկարել, սրանով ցանկացան հիշեցնել, որ հայի պայքարը դեռ ավարտված չէ: Իհարկե, միայն տարիներ հետո, երբ այլևս արգելված չէր Եղեռնի մասին խոսել՝ խոստովանեց, որ ինքն էր նախաձեռնության հեղինակը:    Իսկ առաջին անգամ Դեր-Զորում եղել է 1996թ-ին, մասնակցել է Մարգատեի մատուռի բացման արարողությանը, որը կառուցված է նահատակների ոսկորների վրա:“Ես անցա այն ողջ  ճանապարհով,  որով անցել են Եղեռնի զոհերը ու զարմացած եմ, թե ինչպես են նրանցից ոմանք կենդանի մնացել: Մինչեւ 60 աստիճան ջերմաստիճան, անջուր մի տափաստան”,-վերհիշում է Լիդա Դավթյանը: Դեր-Զորի հողերի մեջ նա ոսկորներ է գտել ու զարմանքը մեծ է եղել, երբ մի արաբ մոտեցել է եւ առաջարկել գնել “հայի ոսկոր”:  
Հայ մանկավարժը արաբին բացատրեց, որ իր արարքը սրբապղծություն է, ու արաբը առանց որևէ պայմանի այդ ոսկորը տվեց: Սկսվեց ամենաբարդ գործընթացը՝ ոսկորների գենետիկական ստուգում, որից հետո միայն թույլատրվեց դրանք տեղափոխել Հայաստան: Լինելով ծննդով կապանցի, տիկին Լիդան ոսկորները հատուկ արարարողակարգով թաղեց Կապանում կառուցված Եղեռնի զոհերի հուշահամալիրում:“Հիմա հպարտ եմ, որ իմ հայրենակիցները գալիս են այստեղ, ծաղիկներ դնում, խնկարկում, իմանում, որ այստեղ զոհերի ոսկորներն են թաղված, որ դրանք մեր նախնիների մասունքներն են “,-ասում է զրուցակիցս:Լիդա Դավթյանի խոսքով, Դեր-Զոր փոքրիկ քաղաքը  Եփրատի երկու ափերին կառուցված եւ կամրջով իրար է միացած: Այստեղ  շատ մեծ հայկական եկեղեցական համալիր կա ու  ապրիլի 24-ը Դեր-Զորում հայերի օր են  համարում:“Հուզված անցնում էի կամուրջը, ու քիչ մնաց մեքենայի տակ ընկնեի: Ոստիկանը սաստեց վարորդին, բայց ես բացատրեցի, որ իմ մեղքն էր, արաբ ոստիկանը ասաց՝ տիկին, էսօր հայերի օրն է, դուք սգացեք, նաև համոզված եղեք հաղթանակում”,-պատմում է Լ. Դավթյանը:
Արմեն Դավթյան, Կապան

четверг, 14 апреля 2011 г.

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ Jnews-ի դասընթացի մասնակիցներին

Ողջունում եմ Jnews-ի դասընթացի այս խմբի մասնակիցներին, մաղթում աշխատանքային եռուն օրեր, ակտիվ հանգիստ ու անմոռանալի պահեր.....
Բարևներ բոլորին, ես Ձեզ հետ եմ

четверг, 7 апреля 2011 г.

ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ....

Տպագիր մամուլը հայտնվել է օրենքի ծուղակում: Այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեցին «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Առաջին թերթի դեմ հայցով դատարան է դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, իսկ երկրորդի դեմ՝ անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Այսօրվա մամուլի ասուլիսին մեկ անգամ ևս համոզվեցիքն, որ լրագրողների համերաշխության մասին օրենքը գործում է` անկախ միմյանց նկատմամբ ունեցած հայացքներից կամ զգացմունքներից: Մի հալի ենք, մի ընտանիքից չենք: ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ....

вторник, 5 апреля 2011 г.

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀն ԸՆԴԴԵՄ «ՀՐԱՊԱՐԱԿ»-Ի

Պատերազմ մամուլին

 

«ՀՐԱՊԱՐԱԿ» ԱՆԿԱԽ ՕՐԱԹԵՐԹԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Պարզապես աննկուն մարտիկի պայքարի ոգի է ցուցաբերում ՀՀ երկրորդ նախագահը մամուլի դեմ ձեռնարկված արշավում: Մենք երրորդն ենք նրա թիրախների շարքում: Սակայն ամեն անգամ այդ պայքարը նոր ձեւեր ու դրսեւորումներ է ստանում: «Հրապարակի» դեմ ուղղված հայցադիմումն օրինակ՝ մի նորամուծությամբ է հարստացվել՝ ոչ միայն 6 միլիոն դրամի պահանջ, այլեւ արգելանք թերթի գույքի ու դրամական միջոցների նկատմամբ: Դե եթե դատարանն իր օգտին է աշխատում՝ ինչո՞ւ ոչ: Այնպես որ, հարգելի ընթերցող, «Հրապարակ» անկախ օրաթերթի հետագա գոյությունը վտանգի տակ է:

понедельник, 4 апреля 2011 г.

ՀԵՐԹԱԿԱՆԸ. Ամոթ է պարզապես...

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Սրա համար, իբր, հիմք է հանդիսացել «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը: Մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել նաեւ «Հրապարակ» օրաթերթի գույքի եւ բանկային հաշիվների վրա: Մանրամասներին կանդրադառնանք հաջորդիվ:

воскресенье, 3 апреля 2011 г.

ՈՆՑ ԵՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ

Բարև, ոնց եք...
Ինչ կա-չկա մեր ու ձեր աշխարհում, սեր, կարոտ, թշնամանք...թե դեռ մարդկային որակները պահեք, ժողովուրդ ջան, էսօր կանք, վաղը չէ.....

суббота, 2 апреля 2011 г.

Մեդալակիր նախարարը

Մեդալակիր նախարարը

ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթը սպառվում է արագ

Զարմանալի է, երբ ասում են, որ տպագիր մամուլի ժամանակները անցել են: Ինչ-որ տեղ ես էլ եմ հավատում դրան, զարգանում ենք, գնում ենք դեպի 21-րդ դար: Բայց արի ու տես, որ ժամը 10-ի սահմաններում արդեն դժվար է թերթի կրպակներից ձեռք բերել "ՀՐԱՊԱՐԱԿ" օրաթերթի գոնե մեկ օրինակ: Չկա ու չկա...Թերթավաճառները ասում են, որ շուտ է սպառվում, գուցե կրպակներ առաքվող քանակը ավելացնեն: Այսօր, ապրիլի 2-ին, Ավանի 3 կրպակում չկար, Մաշոտցի պողոտայի 3 կրպակում չկար....Ուրեմն տպագիր մամուլ կարդում են դեռ.....Բա , հարազատս....տենց բաներ .....

пятница, 1 апреля 2011 г.

ԲԱՐԻ ԵՂԵՔ

Եվ ինչը ուզում մեկը մյուսից, երբ մի բարի լույսից աշխարհը ավելի բարի է դառնում....
Համո Սահյանի խոսքերը փորձեցի հիշել, բայց չկարողացա.... Կարևորը ԲԱՐԻ ԼԻՆԵՆՔ... ու հասկանանք, որ մարդ մի անգամ է վայելում երկրային կյանքը...Ներենք իրար ու հանդուրժող լինենք, թքած ունեցեք մանր-մունր երևույթների վրա......