Չգիտեմ, ինչու ենք այսքան քաղաքականացված, մի փոքրիկ գյուղ՝ Կաղնուտ անունով, 81 ընտրող...ու ծեծկռտուք, կաշառք, ընտրողի առևանգում, նույնիսկ՝ սպառանալից SMS լրագրողին: Այն մարդուն, ով փորձել է իր գործը անել, պարզել իրավիճակը, գուցե նաև զգոնության ազդակ լիներ նրա հեռախոսազանգը թեկնածուներին: Չէ', եղբայր ի'մ, փոխվել է ամեն ինչ, բոլորը մեղավոր են ամեն ինչում: Հետո ինչ իշխանական կոալիցիայից են թեկնածուները, հետո ինչ, որ չի բացառվում 2012թ. ԱԺ ընտրություններում միասնական ցուցակով մասնակցեն: Հիմա ուրիշ է, ի զեն, ակն ընդ ական, հիմա պետք է հաղթանակ, հիմա անձերի խնդիր է: Վերևները էլի թող հաշտ ու խաղաղ լինեն, թող իրար հետ թեյեն ու կոալիցիոն հուշագրի տեքստեր մոգոնեն: Մեկ է, ներքևներում իրար ուտելու են ու չեն էլ հասկանալու ինչի համար, ում է պետք հաղթանակը: ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՚՚.....Մարդս մարդ լինի ու ամեն ինչ անցնի անցնցում....
Комментариев нет:
Отправить комментарий