понедельник, 28 марта 2011 г.

ԱՌՈՂԱՌՈՂՋ ԵՂԵՔ, ԱՆԶՈՐ ՄԻ ԵՂԵՔ.....

Գիտեք, մեր օրերում դժվար է ասենք համակերպվել այն բանին, որ դու հիվանդ ես: Հիվանդ` գուցեև անբուժելի, գուցե բուժելի, քանի որ բժիշկները փողերդ են կորզում ու...հույս տալիս: Ու այդ վիճակում քեզ չեն հետաքրքրում ո'չ Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղը, ո'չ  Ռաֆֆի Հովհնանիսյանի հացադուլը, ո'չ էլ  իշխանությունների խրատներն ու խոստումները: Այդ վիճակում, դու ուզում ես հավատալ, որ դեռ ապրելու ես, որ դեռ գործեր ունես անելու, որ դու գոնե` եթե ոչ ուրիշներին, ապա ՔԵԶ պետք ե'ս, պե'տք: Հա', գիտեմ, մեկուսանալը չի փրկում, դա միայն մի պահ է: Խմելը` առավել ևս: Բուժում ես ստանում, ու հնարավոր է փրկվես: Չէ', չէ' գուցե խմես, հարբես ու...երանության գիրկն ընկնես: Վայ, մոռացել էի` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կա: Բայց ինքնասպան լինելով, ասում են դժոխք կընկնես: Գոնե երկնային կյանքում ԴՐԱԽՏՈՒՄ ապրեմ: Բարդ է կյանքը, ելքը`....չեմ տեսնում, այս պահին միայն բժշկներիդ նշանակած սրսկումներն են ու դեղերը: Հա,  մեկ էլ` Աստծուն աղոթելը: Աստված ՄԵԾ է ու ԲԱՐԻ, ԱՍՏՎԱԾ ամենազորն է...
Է, չգիտեմ, ինչ անեմ, խճճվել եմ այս զորեղ աշխարհի իմ անզոր անկյունում.....Դե, հե'րն էլ անիծած, ճակատագիր է, դառը ճակատագիր....միայն թե թունելի վերջում գոնե լույսի մի կայծ երևա......դեռ երիտասարդ եմ..
Опубликовать сообщение
...

Комментариев нет:

Отправить комментарий